Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանը շտաբի նոր պետ ունի

Ռուսաստանի նախագահի հրամանագրով գեներալ–լեյտենանտ Սերգեյ Կուզովլևը նշանակվել է զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի շտաբի պետ։

Այս մասին լրագրողներին հայտնել է ռազմական շրջանի մամլո խոսնակ Վադիմ Աստաֆեևը։

Սերգեյ Կուզովլևը չեչենական երկու պատերազմների մասնակից է։ 2014 թվականից զբաղեցրել է բարձր պաշտոններ ՀՌՇ–ում։ 2014 թվականին նշանակվել է 58–րդ համազորային բանակի շտաբի պետի պաշտոնին, 2015 թվականից՝ 20–րդ գվարդիական համազորային բանակի հրամանատար (Արևմտյան ռազմական շրջան)։

2017 թվականին զբաղեցրել է 58–րդ համազորային բանակի հրամանատարի պաշտոնը, ապա՝ 2018 թվականից ստանձնել է 8–րդ համազորային բանակի հրամանատարությունը։

Նոր պաշտոնին Կուզովլևը փոխարինել է գեներալ–լեյտենանտ Միխայիլ Տեպլինսկիյին, որը ռազմական շրջանի շտաբը գլխավորում էր 2017 թվականի մարտից։

Միևնույն ժամանակ 58–րդ համազորային բանակի հրամանատար է նշանակվել գեներալ–մայոր Սերգեյ Ռիժկովը, իսկ 8–րդ համազորային բանակի հրամանատար՝ գեներալ–մայոր Անդրեյ Սիչեվոյը (1,2

Հարավային ռազմական շրջանը ներառում է Հարավային և Հյուսիսային Օսիայում, Աբխազիայում, Չեչնչիայում, Դաղստանում տեղակայված ռազմաբազաները, ինչպես նաև Գյումրիի 102–րդ ռազմաբազան։


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *