4 ծառայակցին սպանած Մանվել Հազրոյանն ինքնասպանություն է գործել

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հունիսի 19-ին ժամը 20:40-ին զինծառայության ժամանակ 4 ծառայակիցների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մանվել Արմենի Հազրոյանը կախվելով ինքնասպանություն է գործել:

news_7173339982041_720728

Մանվել Հազրոյանը 11.06.2013թ. պատժախուց է տեղափոխվել աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար. նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ:

Հազրոյանը, պատժախցում ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով, ինքնասպանություն է գործել:

1991 թվականի ծնված  Հազրոյանին ցմահ ազատազրկման է դատապարտել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11.11.2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 365 հոդվածի 1 մասով:

Կատարվում է հետաքննություն, փոխանցում է ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Պաշտպանության բանակի հարավային զորամասերից մեկում արյունալի միջադեպի հետևանքով Հազրոյանի արձակած հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):

Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել ժամկետային զինծառայողներ Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *