2018 թվականի դեկտեմբերի 31-ին դիրքում նռնակի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորվել են ժամկետային զինծառայողներ Թորոսյանը, Մանուկյանը և Մարաբյանը։
Զինծառայողները տեղափոխվել են զինհոսպիտալ։ Այս մասին հայտնել է «Պանորամա»լրատվակայքը, Քննչական կոմիտեն հաստատել է լուրը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ՔՕ 373-րդ հոդվածի 1-ին մասով (Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը):