ՀՀ-ն և Կիպրոսը պայմանավորվել են Մերձավոր Արևելքի մասին հետախուզական տեղեկություններով փոխանակվել

Հայաստանը և Կիպրոսը այսուհետ պաշտպանության 13 ոլորտների փոխարեն կհամագործակցեն 15 ոլորտներում։ Նոր են տեղեկատվության փոխանակման ոլորտը (մասնավորապես Մերձավոր Արևելքում), և ժամկետային զինծառայության կազմակերպման փորձի փոխանակման ոլորտը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ

Նախարարի խոսքով՝ համագործակցելու են համատեղ վարժանքների, ռազմատեխնիկական, ռազմարդյունավերության, կրթական, ռազմաօդային, ՀՕՊ, հատուկ նշանակության զորքերի մարտական պատրաստության և այլ ոլորտներում։

Դավիթ Տոնոյանի նախարար նշանակվելուց հետո Կիպրոսի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստան։ Այսօր ստորագրվել է պաշտպանության ոլորտում երկրների ամենամյա համագործակցության մասին փաստաթուղթը։

2017 թվականի մայիսին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը այցելել էր Կիպրոս և հանդիպել պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ։ Նախարարները պայմանավորվել էին ակտիվացնել համագործակցությունը, այդ թվում՝ համատեղ վարժանքների ոլորտում։


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *