Վեց ռմբակոծիչներից բաղկացած առաջին էսկադրիլիան տեղակայվել է Վորոնեժի ավիաբազայում։ Ավիաբազայի անձնակազմը մինչ այդ վերապատրաստվել էր Լիպեցկի ուսումնական կենտրոնում, որը նախորդ տարիներին արդեն ստացել էր մի քանի «Սու-34» ռմբակոծիչները։
«Սու-34» ռմբակոծիչը ստեղծվել է «Սու-27» կործանիչի հիման վրա («Սու-27ԻԲ») և պիտի փոխարինի «Սու-24» կործանիչներին։ Նախագծումը սկսվել էր դեռ 1986 թվականին, սակայն ԽՍՀՄ փլուզումը հետաձգեց ինքաթիռի սերիական արտադրությունը մոտ 20 տարով և 1990-ին առաջին անգամ օդ բարձրացած ինքաթիռի սերիական արտադրությունը սկսվեց միայն 2010 թվականին։ Մինչ սերիական արտադրությունը, ինքաթիռը հասցրեց մասնակցել ռուս-վրացական պատերազմին, որի ընթացքում կատարում էր ռադիոէլեկտրոնային պայքարի և վրացական հակաօդային պաշտպանության միջոցների ճնշման առաջադրանքներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է գնել մինչև 120 ռմբակոծիչ։
Հ.Գ.
Ի դեպ, որպես հետաքրքիր փաստ նշեմ, որ «Սու-34»-ի գլխավոր կոնստրուկտորը Ռոլան Մարտիրոսովն է։