Ադրբեջանում պետական դավաճանության համար մեկ անձի ձերբակալել են

Փետրվարի 11–ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Ադրբեջանի տարբեր ենթակառուցվածքների աշխատակիցների, մեկ զորամասի, արտասահմանում առևտրային կապեր ունեցող ադրբեջանցի պաշտոնյաների մասին օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ տալու համար ձերբակալել է Մինգեչավուրի բնակիչ Ալեքբերով Անար Վագիֆ օղլուին (Ələkbərov Anar Vaqif oğlu)։

Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՊԱԾ պաշտոնական կայքում։ Նշվում է, որ Ալեքբերովը իր հավաքած տեղեկությունները օտարերկրյա հատուկ ծառայություններին է ուղարկել հեռախոսային հավելվածի միջոցով։ Այժմ, ըստ աղբյուրի, Ալեքբերովը խոստովանել է իր հանցանքը և կալանավորվել։

Փետրվարի 11–ին ձերբակալված Ալեքբերով Անար Վագիֆ օղլուն (Ələkbərov Anar Vaqif oğlu)
Փետրվարի 11–ին ձերբակալված Ալեքբերով Անար Վագիֆ օղլուն (Ələkbərov Anar Vaqif oğlu)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *