Ադրբեջանի և Թուրքիայի ուժային կառույցները փորձի փոխանակման ծրագրեր կանեն

Փետրվարի 7–ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է 2018թ. ապրիլի 25–ին Անկարայում Ադրբեջանի հետ ստորագրած «ռազմական ոլորտում կրթական, տեխնիկական ու տեղեկատվական համագործակցության մասին» արձանագրությունը, որը նախատեսում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ի և Ադրբեջանի ՊՆ–ի ու Պետական սահմանապահ ծառայության անձնակազմների փոխանակում, համագործակցություն ռազմակրթական ոլորտում։

Որոշումն արդեն հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (T.C. Resmi Gazete) և օրենքի ուժ ստացել: Արձանագրությունը ստորագրել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ այն ժամանակվա պետ, այժմ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ 

Ըստ դրա՝ երկու երկրների զինված ուժերը կարող են մասնակցել համատեղ միջոցառումների։ Փոխանակում է նախատեսվում նաև ռազմակրթական հաստատությունների ակադեմիական անձնակազմի, տարբեր փորձագիտական խմբերի միջև։ Արձանագրության կետերից մեկը նախատեսում է նաև շտաբերի ծառայողների փորձի փոխանակում։

Նշենք, որ 2018թ. ապրիլի 25–ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև 6 տարբեր արձանագրություններ են ստորագրվել՝ առևտրի, տրանսպորտի, ռազմական և այլ ոոլորտներում համագործակցության մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *