ԱՊՀ երկրները կկենտրոնան ԱԹՍ-ների կիրառման ոլորտում համագործակցության վրա

ԱՊՀ երկրները կհամագործակցեն անօդաչու ավիացիայի կիրառման և դրանց հակազդման ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերիյ Գերասիմովը՝ ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստի ավարտին: 

Վալերիյ Գերասիմովի խոսքով՝ նիստին քննարկվել են նաև ռազմական կադրերի պատրաստելու, ԱՊՀ երկրների զինված ուժերին քարտեզագրական ապահովման, անվտանգության և պաշտպանության ոլորտների հարցեր։

Շտաբների պետերը նաև համաձայնեցրել են ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացման պլանը։ Հավանության են արժանացրել մինչև 2025 թվականը համագործակցության հիմնական կոնցեպտուալ հիմունքները։

Նիստին մասնակցել են պատվիրակություններ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Հայաստանից նիստին մասնակցելու էր մեկնել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենենատ Արտակ Դավթյանը։ Ադրբեջանից նիստից մասնակցում է զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովը։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության կայքը (1,2):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *