[Թարմացում] Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. Meydan TV

Փետրվարի 7–ի կեսօրին Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի Կապազ շրջանի բնակիչ, 2000թ. ծնված Ռյուֆեթ Բախթիյար օղլու Ռյուսթեմովը (Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov):  

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի ՊՆ–ն որևէ հայտարարություն չի արել զինծառայողի մահվան մասին։

Փետրվարի 7–ին սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռյուֆեթ Բախթիյար օղլու Ռյուսթեմովը (Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov)
Փետրվարի 7–ին սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռյուֆեթ Բախթիյար օղլու Ռյուսթեմովը (Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov)

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վերջինս սպանվել է հայկական գնդակից։ Նշվում է, որ Ռյուսթեմովը զորակոչվել էր անցած տարվա հունվարին, ծառայում էր Բեյլագանի զորամասերից մեկում։ 

Նկատենք, որ զինածառայողը լուսանկարում խաղաղապահ զորքերի (“Peacekeeping forces”) համազգեստով է։ Կարելի է ենթադրել, որ նա ինչ–որ ժամանակ ծառայել է հենց այդ զորքերում։ 

[Թարմացում] Սոցցանցերի գրառումներից պարզվեց, որ լուսանկարում զինծառայողը կրում է իր եղբոր համազգեստը, ով ծառայում է խաղաղապահ զորքերում։ [Թարմացում]

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1–ից մինչ այսօր Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցներից գրանցվել է 3 կորուստ։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *