2017թ. ձերբակալված ադրբեջանցի սահմանախախտ զինվորականը ազատ է արձակվել

2017թ. փետրվարի 1–ին ձերբակալված և 2018թ. փետրվարի 9–ի որոշմամբ Արցախում երկու տարի ազատազրկման դատապարտված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն ԱՀ Ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո՝ 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:

Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը, փոխանցում է Արցախպրեսս լրատվական գործակալությունը։ 

Ըստ ԱՀ դատախազության հաղորդագրության՝ նա Ադրբեջանի ԶՈւ 157-րդ  մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող էր։ 

Ադրբեջանի ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն
Ադրբեջանի ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն

Հիշեցնենք, որ 2017թ. փետրվարի 1–ի ՊԲ–ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Թալիշի ուղղությամբ կազմակերպել է դիվերսիոն–հետախուզական հարձակում, ինչի հետևանքով գերի էր ընկել 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հուսեյնզադեն։ 

Չնայած Ադրբեջանի ՊՆ–ն պնդում էր, որ գերի ընկածը այդ պահի դրությամբ զինվորական չի եղել, Հուսեյնզադեի հարազատները հարցազրույց էին տվել ադրբեջանական լրատվամիջոցներին, ասելով, որ տղան զինծառայող է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *