Հնդկաստանում վթարվել է Mirage-2000 կործանիչ

Այսօր առավոտյան Բանգալոր քաղաքում ուսումնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Mirage-2000 բազմաֆունկցիոնալ կործանիչը։ Երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտ լինել, սակայն նրանցից մեկը մահացել է վայրէջքի ժամանակ, մյուսը՝ հոսպիտալում։

Այս մասին հայտնում է «India Today» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ կործանիչները ընկել են HAL օդանավակայանից ոչ հեռու։ 
Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն։

Քաղաքի բնակիչներից մեկը տեսանյութ է հրապարակել կործանիչի վթարի վայրից.

Mirage-2000 կործանիչները վերջերս արդիականացվել էին Hindustan Aeronautics Limited (HAL) ինքնաթիռաշինական ընկերությունում։ 

One response to “Հնդկաստանում վթարվել է Mirage-2000 կործանիչ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *