Հայտնի է ԱՄՆ-ի՝ 2012-ին վաճառած զենք-զինամթերքի ցուցակը

ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիստրում ներկայացվել են 2012-ին ԱՄՆ-ի զենք-զինամթերքի վաճառքի տվյալները։

Համաձայն զեկույցի՝ ԱՄՆ-ի զենքի հիմնական սպառողները նախորդ տարում Եգիպտոսը, Հարավային Կորեան ու Իրաքն էին։

Եգիպտոսին ԱՄՆ-ն տրամադրել էր 149 միավոր M1A1 տանկ ու 7 միավոր F-16C կործանիչներ, Իրաքին՝ 449 միավոր M113A2 զրահափոխադրիչ, 30 միավոր M577A2 հրամանատարաշտաբային մեքենա, 28 միավոր M198 ինքնագնաց հրետանային կայան, իսկ Հարավային Կորեային՝ 3 միավոր F-15K ինքնաթիռ, 144 միավոր RIM-66G հրթիռներ, կառավարվող հրթիռների համար 4 արձակման կայան, ինչպես նաև 16 «ստանդարտ հրթիռներ»։

M1A1 ԱՄՆ տանկերն Իրաքում

M1A1 ԱՄՆ տանկերն Իրաքում

Գերմանիան, Կանադան ու Նորվեգիան ԱՄՆ-ից ստացել են RIM-162 հրթիռներ։

Նշենք նաև, որ ԱՄՆ-ն 2012-ին ռազմական տեխնիկա է մատակարարել նաև Թուրքիային։ Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ն Թուրքիային է վաճառել 11 միավոր F-16C կործանիչ, 32 միավոր ESSM հրթիռներ։

ԱՄՆ-ի վաճառած զենքի և զինամթերքի ամբողջական ցուցակը՝ այստեղ։

Նշենք, որ ավելի վաղ ներկայացվել էր նաև 2012 թվականին Ռուսաստանի վաճառած զենքի և զինամթերքի տվյալները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *