ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը վերջնական հավանություն է տվել Իրաքին ամերիկյան «F-16» կործանիչներ վաճառելու ծրագրին, և «Լոկհիդ Մարտին» ընկերությունը ստացել 835 մլն. դոլար արժողությամբ պայմանագիրը։ Պայմանագրով նախատեսվում է Իրաքի համար պատրաստել «բլոկ-52» մոդիֆիկացիայի 12 մեկտեղանոց «F-16C» և 6 ուսումնավարժական «F-16D» կործանիչ։
Կործանիչները պիտի պատրաստ լինեն մինչև 2018 թվականի մայիսի 30-ը։
Իրաքի համար «F-16» կործանիչներ ձեռք բերելու մասին առաջին անգամ տեղեկություններ հայտնվել էին 2010 թվականի սեպտեմբերին։ Այն ժամանակ գործարքի արժեքը գնահատվում էր մոտ 4.2 մլրդ դոլար, որը ներառում էր նաև սարքավորումներ, ռադիոտեղորոշիչներ, զինամթերք և այլն։ Հավանաբար 835 միլիոնը վերաբերում է միայն ինքնաթիռներին, սակայն, ցավոք, չի նշվում, թե արդյոք այդ լրացուցիչ սարքավորումներից Իրաքը որոշել է հրաժարվել, թե՞ դրանց համար կլինի առանձին գործարք։
Pingback: ԱՄՆ-ն Իրաք կառաքի 18 F-16 կործանիչներ | Ռազմ.info