Հայաստանը Ռուսաստանից 50 միավոր ԱԿ–12 է գնում

Հայաստանը և Ռուսաստանը (5,45/7,62 տրամաչափի) ԱԿ-12 ինքնաձիգների պայմանագիր են կնքել, առաջին խմբաքանակը հաշվարկվում է շուրջ 50 միավոր։ Այս մասին հայտարարել է Կալաշնիկով կոնցերնի գլխավոր տնօրենը։

«Առայժմ կարող եմ ասել, որ Հայաստանը կլինի առաջին երկիրը, Ռուսաստանից բացի, որը կգնի ԱԿ–12-ներ։ Պայմանագիրը ստորագրված է, առայժմ մենք պատրաստում ենք ոչ մեծ խմբաքանակ՝ շուրջ 50 միավոր։ Նրանք կուսումնասիրեն, կփորձարկեն, և հուսանք՝ կշարունակեն գնել»,– «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Վլադիմիր Դմիտրիևը։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այս հայտարարությունը, նրա խոսքով՝ ինքնաձիգները ձեռք են բերվում վարկից դուրս։

Այս ինքնաձիգերն արձակում են րոպեում 700 կրակոց, իսկ կրակի հեռահարությունը շուրջ 1000 մ է (էֆեկտիվ՝ 600 մ)։

ԱԿ-12-ը ստեղծել էին նոր սերնդի «Ռատնիկ» ռազմական հանդերձավորման մշակման շրջանակներում։

ԱԿ-12-ի արտադրությունը սկսվել է դեռ 2011 թվականի կեսերից` «Իզմաշ»-ի գլխավոր կոնստրուկտոր Վլադիմիր Զլոբինի ղեկավարությամբ: 2013 թվականին այն անցել էր փորձարկում, որը ըստ տեղեկությունների՝ տապալել էր՝ ինքնաձիգի դիպուկության հետ կապված թերությունների պատճառով, պետությունն անգամ հրաժարվել էր ֆինանասավորել պետական փորձարկումները։ 2018-ին այն արդեն համալրեց ՌԴ ԶՈւ սպառազինությունը։

5,45mm_AK-12
5,45mm_AK-12

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *