Ռուսաստանում առաջին անգամ ցուցադրվել է «Վիտյազ» (Витязь) հակաօդային պաշտպանության համակարգը։
Նոր ռուսական զենիթահրթիռային կայանի ցուցադրությունը կայացել է Սանկտ Պետերբուրգում հունիսի 19-ին։
«Օբուխովի գործարանում» կայացած ցուցադրությանը ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ «Վիտյազը» պետք է փոխարինի ՌԴ զինված ուժերի Ս-300 կայաններին։
«Վիտյազն» ինքնագնաց արձակման կայան է, որը զինված է ինչպես միջին, այնպես էլ կարճ հեռավորության հրթիռներով։
Այն աշխատում է ԲԱԶ ավտոմեքենայի հիմքի վրա ստեղծված հրամանատարական կետի և տարածության էլեկտրոնային սկանավորմամբ տեղորոշիչ կայանի հետ։