Ադրբեջանը առաջին անգամ խաղաղապահներ է ուղարկել Հվ. Սուդան

Հունվարի 23–ին Ադրբեջանը Ազգային ժողովի 2018թ. նոյեմբերի 30–ին ընդունած որոշման համաձայն Հարավային Սուդան է ուղարկել 4 զինծառայողից կազմված խաղաղապահների խումբ։ 

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Նշենք, որ Սուդանում 2010թ-ից սկսվել է քաղաքացիական պատերազմ
իշխանական ուժերի և ընդդիմադիրների միջև։ 2011թ–ին դրա արդյունքում ստեղծվել է Հարավային Սուդան պետությունը։ 2011թ–ից սկսած ՄԱԿ–ը Հարավային Սուդանում առաքելություն է իրականացնում։ 

Հավելենք, որ Ադրբեջանը պարբերաբար խաղաղապահերի խմբեր է ուղարկում նաև Աֆղանստան։ Հենց այսօր էլ՝ հունվարի 23–ին, Աֆղանստան է մեկնել ադրբեջանցիների ևս մեկ խումբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *