Այսօր՝ հունիսի 20-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ Շամխորի բանակային կորպուսի զորամասերից մեկում զինվոր է մահացել։
Ադրբեջանի ՊՆ մամուլի փոխխոսնակ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է, որ Նաֆթչալինի շրջանից 2012-ին զորակոչված, 19-ամյա զինծառայող Սամեդով Արազ Սալման օղլուն մահացել է էլեկտրահարության պատճառով։
Փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում։