Ադրբեջանը թուրքական «Ասելսան»–ի հետ կապի միջոցներ կարտադրի

Հունվարի 14-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Ջիհազ» (“Cihaz”) արտադրական միության  ներկայացուցիչները թուրքական ռազմարդյունաբերական «Ասելսան» ընկերության հետ կնքել են կապի միջոցների համատեղ արտադրության համաձայնագիր։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության պաշտոնական կայքը։

Աղբյուրը հայտնում է, որ մինչ այդ Ադրբեջանի ներկայացուցիչները Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունում հանդիպել են թուրքական մի շարք արդյունաբերական ընկերությունների, այդ թվում՝ «Ասելսան», «Ռոքեթսան», «Այեսաշ», «ԹԱԻ», «Չուքուրովա» և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում 2018թ. բացված արբանյակային կապի ղեկավարման կենտրոնը հագեցած էր թուրքական արտադրության տեխնիկայով: Նույն ամսում դրանց կիրառությամբ անցկացվեցին զորավարժություններ, որտեղ գործածվեցին նաև «Ասելսան» ընկերության TASMUS մարտավարական կապի համակարգը:

TASMUS մարտավարական կապի համակաարգը Նախիջևանում՝ զորավարժություններին
TASMUS մարտավարական կապի համակաարգը Նախիջևանում՝ զորավարժություններին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *