Ուկրաինայի Բարձրագույն ռադայում ընդդիմադիր պատգամավորների ներկայացված օրինագիծը, որով նախատեսվում էր Ուկրաինայից հեռացնել ռուսաստանյան սևծովյան ռազմական նավատորմը, ձախողվել է։
Ինչպես հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան», քվեարկության դրված օրինագծին կողմ է քվեարկել 152 պատգամավոր, մինչդեռ դրա անցկացման համար պետք էր առնվազն 226 խորհրդարանականի ձայն։
Նշենք, որ 2010 թվականին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ՌԴ նախագահ Մեդվեդևի միջև կնքված պայմանագրով Ղրիմում տեղակայված սևծովյան նավատորմը շարունակելու է այստեղ մնալ 2017 թվականից հետո ևս 25 տարի ժամկետով։ Պայմանագրով Ռուսաստանը նավատորմի տեղակայման դիմաց պարտավորվել է Ուկրաինային գազ վաճառել զեղչված գներով։
Ուկրաինական ընդդիմության մի հատվածը դեմ է երկրում ռուսական նավատորմի գոյությանը և մշտապես բարձրաձայնում է այդ հարցը։