2018թ. մարտ–ապրիլ ամիսներին բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 3 կորստի մասին, որից մեկը մարտական է, մյուսը երկուսը՝ անհայտ պայմաններում։
23 մարտի, 2018թ.
Մարտի 24–ին Ադրբեջանում հուղարկավորել էին նախորդ օրը՝ մարտի 23-ին, Թարթառի (Տերտեր) շրջանի ուղղությամբ սպանված զինծառայող Ռզաև Խայամ Փանահ օղլուին (Rzayev Xəyyam Pənah oğlu): Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ զինծառայողը սպանվել էր «ռազմաճակատի Տերտերի ուղղությամբ ծառայողական պարտականություններն իրականացնելիս»:
Ադրբեջանի ՊՆ որևէ մեկնաբանություն չի արել այս կորստի մասին։

24 մարտի, 2018թ.
Մարտի 24 և 25-ին սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը հայտնել էին, որ Գորանբոյի շրջանում ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Մահացած զինծառայողի անունը չէր նշվում, Ադրբեջանի ՊՆ-ն որևէ կերպ չի անդրադարձել այս միջադեպին: Այս զինծառայողի մասին այլ տեղեկություններ չունենք։
4 ապրիլի, 2018թ.
Ապրիլի 3-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1992թ. ծնված լեյտենանտ Աբդուլլաև Նուրիդ Չինգիզ օղլուի (Abdullayev Nurid Çingiz oğlu) մասին: Զինծառայողը թաղվել է ապրիլի 4-ին Բաքվից արևմուտք գտնվող Գոբու բնակավայրում:

Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 1-ից մայիսի 1-ն ընակած ժամանակահատվածում բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 10 կորստի մասին, որից մեկի անունն անհայտ է։