ՌԴ ՌՈ շարասյունը նկատվել է Մանբիջի մոտակայքում

ՌԴ ռազմական ոստիկանությունը պարեկություն է անում Սիրիայի Մանբիջի շրջակայքում, որտեղ սպասվում էր Թուրքիայի ԶՈւ ռազմական գործողություններ ընդդեմ քրդերի: Նշենք, որ ավելի վաղ ֆիքսել էինք, որ այդ տարածք էին մտել նաև Սիրիայի կառավարական ուժերը՝ կտրելով թուրքերի ճանապարհը:

Պարեկության մասին ռեպորտաժ է պատրաստել ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաընկերությունը։ Նշվում է, որ շարասյունը պարեկություն է կատարել շուրջ 27 կմ հատվածով Հալեպի արևելյան մասում (Մանբիջից արևմուտք

Նշվում է, որ դեկտեմբերի 28-ից քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) լքել են հատվածը՝ թողելով Սիրիայի կառավարական ուժերին, որտեղ ձևավորվել է բուֆերային գոտի:

Հատկանշական է, որ ռեպորտաժից պարզ է դառնում, որ ՌԴ ռազմական ոստիկանությունը մտել է նաև Առիմա բնակավայր, որտեղ էլ դեկտեմբերի 25-ին նկատվել էին Սիրիայի կառավարական ուժերը:

Առիման Թուրքիայի վերահսկողության տակ եղած տարածքներից դեպի Մանբիջ տանող ճանապարհի մեջտեղում է, և մարտավարական նշանակություն ունի Մանբիջը արևմտյան մասից գրոհելու համար: 

Նշենք նաև, որ այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դիմտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը շուտով կմեկնի Ռուսաստան՝ սիրիական հարցը քննարկելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *