Մեծ Բրիտանիայի զինված ուժերում կրճատումներ են

Օրերս Մեծ Բրիտանիայի զինված ուժերի զինվորների ստվար մի զանգված աշխատանքից կամավոր ազատման դիմում է ներկայացրել՝ իրենց հրամանատարների հետ ունեցած զրույցից հետո։

Բրիտանական մամուլը գրում է, որ աշխատանքից ազատման դեպքերը մեծացան, երբ հայտարարվեց, որ Մեծ Բրիտանիան մինչև 2014-ի վերջը դուրս է բերելու իր զորքերն Աֆղանստանից։ Ըստ Independent պարբերականի տվյալների՝ արդեն իսկ ազատվել են 4480 զինվորներ։ Նախնական կանխատեսումներով՝ ևս 4500-ը շուտով կհեռացվեն։

Մեծ Բրիտանիայի բանակի զինվորներ

Մեծ Բրիտանիայի բանակի զինվորներ

Բրիտանիայի ՊՆ-ի հայտարարությունից հետևում է, որ 102 հազարից 2018-ին երկրի բանակում կմնա մոտ 82 հազար զինծառայող։ Սա երկրի բանակում, ռազմածովային և ռազմաօդային ուժերում կրճատումների չորրորդ ու թերևս վերջին ալիքն է։

Պաշտպանության նախարար Ֆիլիպ Համմոնդը, մեկնաբանելով իրավիճակը, շեշտել է, որ իրենք ցավում են հարկադրված կրճատումների համար, դա անխուսափելի քայլ էր ֆինանսական դժվարությունների դեմ պայքարում։

Համմոնդի խոսքերով՝ Մեծ Բրիտանիայի զորքերի մարտունակությունն այնուհանդերձ չի ընկնի քանակի կրճատման հետևանքով։

Հավելենք, որ ՊՆ հայտարարության մեջ ընդգծվում է, որ աշխատանքից հեռացումը չի սպառնում այն բրիտանացի զինվորներին, ովքեր ծառայությունն անցկացնում են Աֆղանստանում, վերջերս են ժամանել զորքերի տեղակայան կամ էլ վերականգնվում են ստացած լուրջ վնասվածքներից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *