Հունվարի 3-ին Աղսուի շրջանի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սալեհ Ֆյուզուլի օղլու Դեմիրովը (Saleh Füzuli oğlu Dəmirov), նախնական տվյալներով, մահացել է սրտի կաթվածից։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։
Այս տեղեկությունը կայքին տվել են Աղսուի բնակիչները և հայտնել, որ զինվորի մահվան պատճառը չգիտեն։ Սակայն Աղսուի ՏԻՄ–ից կայքին հայտնել են, որ իրենց հասած նախնական տվյալներով՝ զինվորը մահացել է սրտի կաթվածից։
Նշենք, որ կայքի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսօր Դեմիրովը ավարտելու էր զինծառայությունը և վերադառնալու էր տուն»։ Հաշվի առնելով նախադասության կազմությունը, կարծում ենք, որ ամեն դեպքում, զինծառայողը չէր հասցրել զորացրվել, այսինքն համարում ենք սա ոչ մարտական կորուստ։
Նշենք, որ 2019թ. Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցներից գրանցվել է դեռ 1 կորուստ։