Ադրբեջանի սահմանապահները դիրքեր մեկնելուն պատրաստվել են դեռ օգոստոսից

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) ՀՀ սահմանակից Ադրբեջանի Ղազախի և Աղստաֆայի շրջանների ուղղությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը ստանձնելուն պատրաստվել էր նախորդ տարվա օգոստոս ամսից:

Այս մասին ադրբեջանական CBC լրատվամիջոցի հետ հարձազրույցի ժամանակ հայտնել է ՊՍԾ ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իլհամ Մեհդիևը: Նա մասնավորապես նշել է.

«Ղազախի և Աղստաֆայի շրջանների ուղղությամբ 2018 թ. հոկտեմբերից ՊՍԾ-ն սկսել է իրականացնել ՀՀ հետ պետական սահմանների անվտանգության ապահովում: Անխոս, սահմանապահների համար սա նոր գործառույթ է, հետևաբար պատրաստությունը սկսվել է դեռ օգոստոսից:» 

Մեհդիևը հավելել է նաև, որ սահմանապահների կողմից մարտական դիրքերի ընդունուման աշխատանքները դեռևս շարունակվում են:

ՊՍԾ ղեկավար Էլչին Ղուլիևը մարտական հետակետում

Նշենք, որ նախքան մարտական դիրքերում տեղակայլվելու մասին պաշտոնական հայտարարությունը, մենք նկատել էինք, որ  Ադրբեջանում սահմանապահները վարժանքներ էին անում առանջանագծին բնորոշ խրամատներում: Ըստ էության, Մեհդիևի խոսքերը հաստատում են մեր պնդումը: 

Դեկտեմբերի 26-ին հայտնել էինք, որ սահմանապահները արդեն մարտական դիրքերում են, մեր դիտարկմամբ՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում:

Անձկակազմից բացի դիրքեր է բերվել նաև ՊՍԾ տեխնիկան՝ ԲՏՌ-70 զրահափոխադրիչներ, «Կոբրա» զրահամեքենաներ, հակատանկային «Սկիֆ» հրթիռային միջոցներ, դիտարկման, ջերմատեսիլ սարքեր:  Բացի այս, ներկայումս տարբեր հատվածներում ՊՍԾ անձկազմի համար ընթանում է զորանոցների, կացարանների շնարարություն: 

Ադրբեջանի ՊՍԾ ղեկավարությունը հետևում է շինարարության ընթացքում

Ընդգծենք, որ կարծում ենք՝ ՀՀ հետ սահմանին բանակի փոխարեն սահմանապահներ տեղակայելով, Ադրբեջանը օպտիմալացնում և վերախմբավորում է ուժերը՝ բանակի ստորաբաժանումներից ստեղծելով ռեզերվ: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումներով (12)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *