Դեկտեմբերի 27-ին ձնահոսքի տակ մնալու պատճառով մահացել է Դաշքեսանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ զորամասի զինծառայող, 1999 թ. ծնված Շիրալիև Ֆուադ Հաբիլ օղլուն (Şirəliyev Fuad Habil oğlu):
Զինծառայողի մահվան մասին տեղեկությունները տարածվել են սոցցանցերում, ապա ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքին տեղեկությունները հաստատել են Ֆուադի հարազատները:
Կատարվածի մասին Ադրբեջանի ՊՆ-ն կամ պաշտոնական այլ աղբյուրները ոչինչ չեն հայտնել:
Շիրալիև Ֆուադին հուղարկավորել են դեկտեմբերի 28-ին Քյուրդամիրում, որտեղից էլ այս տարվա ապրիլին զորակոչվել էր բանակ:
Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 34 զինծառայողի մասին։