Փարիզի ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Չինաստանի արտադրած հարվածային անօդաչու թռչող սարքը։
Pterodactyl-1 («Պտերոդակտիլ») անունը ստացած անօդաչու թռչող սարքը ստեղծվել է ոչ միայն Չինաստանի պահանջները բավարարելու համար, այլ նաև արտահանման նպատակներով։
Չինաստանի ռազմական ավիացիայի արտահանման և ներկրման ընկերության (CATIC) գլխավոր տնօրենը Մա Չժիպինն նշել է, որ «իրենք արդեն պայմանագրեր են կնքել մի քանի երկրների հետ և պատրաստվում են նոր գործարքներ ևս»։
Չինացի պաշտոնյան չի մանրամասնել, թե որ պետությունների մասին է խոսքը, սակայն նշել է, թե «իրենք պայմանագրեր են կնքել Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների հետ»։
Նշենք, որ Pterodactyl I ԱԹՍ-ն նախագծել է չինական Չենգդու ընկերությունը։ Ավելի վաղ չհաստատված տեղեկություններ էին պտտվում, թե ԱԹՍ-ով հետաքրքրված է Պակիստանը։
Հայտնի է նաև, որ 2010 թվականին փորձարկումների ժամանակ Pterodactyl I-ից մեկը վայր էր ընկել։