Ադրբեջանի ՊՍԾ ստորաբաժանումներից մեկը մեկնել է առաջնագիծ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներից մեկն արդեն մեկնել  է հայ-ադրբեջանական շփման գծի մարտական որոշ դիրքեր: Այս մասին ասվում է ադրբեջանական «Խազար» հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկում: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը հանձնարարել է Պետական սահմանապահ ծառայությանը պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածը՝ փոխարինելով բանակի ստորաբաժանումներին

Նշենք, որ խոսքը դեռևս Ղազախ-Աղստաֆա սահմանի ընդամենը մի հատվածի մասին է :

Հիմնավոր ենթադրություն ունենք, որ առաջնագիծ է բերվել «Շամքորի» սահմանապահ ջոկատի ենթակայության տակ գտնվող ուղեկալներից մեկի անձնակազմը: Մեծ հավանականությամբ նրանք տեղակայված են Բաղանիս-Ոսկեպար հատվածի մարտական դիրքերում: 

Ադրբեջանի սահմանապահները Ղազախի մարտական դիրքերից մեկում

Ադրբեջանական կողմի այս քայլին մենք անդարձել էինք ավելի վաղ, և փորձել վերլուծել ու բացատրել դրա նշանակությունը: Ըստ մեզ՝
ՀՀ հետ սահմանին բանակի փոխարեն սահմանապահներ տեղակայելով, Ադրբեջանը օպտիմալացնում և վերախմբավորում է ուժերը՝ բանակի ստորաբաժանումներից ստեղծելով ռեզերվ: Ավելին մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումներով (1, 2)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *