Կարող է սիրիացի և իրանցի սակրավորներ պատրաստվեն ՀՀ–ՌԴ հումանիտար արձագանքման կենտրոնում

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը առաջարկել է 
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում վերապատրաստման դասընթացներ կազմակերպել նաև Սիրիայի և Իրանի մասնավորապես սակրավորների, լեռնափրկարարների և ջրասուզակների համար:

Դեկտեմբերի 24-ին հանդիպել են ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարը և ՀՀ-ում Իրանի  արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Երկրների համագործակցությունից է 
արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքման համատեղ վարժանքները, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում:

Հաղորդագրությունում նշվում է, որ դեկտեմբերի Ռուսաստան աշխատանքային այցի ժամանակ պայմանավորվել է տարածաշրջանային խոշոր ուսումնական կենտրոն դարձնել հայ–ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման նախագիծը սկսել է դեռևս 2012-ից, իսկ 2015-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ միջպետական համաձայնագիրը, իսկ կենտրոնի պաշտոնական բացումը եղել է 2016-ի մարտի 18-ին:

Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Կենտրոնի գործառույթների և գույքավորմանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *