Թուրքական ուժերը շարժվում են դեպի Մանբիջ

Դեկտեմբերի 24-ին ժամը 18։00–ին մոտ Սիրիայում թուրքական ուժերը Ալ Բաբ քաղաքից շարժվում են դեպի Մանբիջի սահման։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական Sabah լրատվակայքի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։ 

CANLI ” Münbiç'teyiz! Hamza Tümeni Münbiç'e girdi! Hareketlilik had safhada! Saniye saniye aktarıyoruz.

Gepostet von Sabah.com.tr am Montag, 24. Dezember 2018

Համացանցում տարածվել է նաև այլ տեսանյութ, որտեղ երևում է, որ քրդական ուժերը ևս լրացուցիչ ուժեր են ուղարկում այն սահմաններ, որտեղ սպասվում են թուրքերի հնարավոր հարձակումներ, մասնավորապես՝ Մանբիջում։

شريط مصور للمرصد السوري لحقوق الإنسان يرصد تعزيزات لمجلس منبج العسكري الى خطوط التماس مع القوات التركية في منطقة منبج

شريط مصور للمرصد السوري لحقوق الإنسان يرصد تعزيزات لمجلس منبج العسكري الى خطوط التماس مع القوات التركية في منطقة منبج

Gepostet von ‎المرصد السوري‎ am Sonntag, 23. Dezember 2018

Նշենք, որ այսօր մի շարք թուրքական ու միջազգային լրատվամիջոցներ, ինչպես նաև թվիթերի և ֆեյսբուքի օգատերեր տեսանյութ էին տարածել համացանցում, նշելով, որ թուրքամետ ընդդիմադիր ուժերը զինտեխնիկա են կենտրոնացնում սիրիական Մանբիջի սահմանին մոտ շրջանում։ 

Տեղեկություններ կային նաև այն մասին, որ Մանբիջի շուրջ նկատվել է ֆրանսիական և ամերիկյան զինտեխնիկա՝ պարեկություն անելիս։ Չնայած, որ հայտարարված է ԱՄՆ զորքերի դուրս բերման մասին, այնուամենայնիվ ԱՄՆ զինված ուժերը դեռ շարունակում են պարեկությունը քաղաքի շուրջ։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 14-ին հայտարարեց, որ շուտով թուրքական ուժերը ռազմական գործողություններ են սկսելու Եփրատի արևելքում։ 

Այս հայտարարությունից հետո, դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայի ամբողջ տարածքից ամերիկյան զինված ուժերի դուրս բերման մասին։ 

Թրամփի որոշմանն ուղղված արձագանքներում մեծ տեղ ուներ նաև սիրիական Մանբիջի խնդիրը. թուրքական և ամերիկյան զինված ուժերը Մանբիջի «Ճանապարհային քարտեզի և անվտանգության սկզբունքների համաձայնությունների» շրջանակներում իրականացնում էին անկախ և համատեղ պարեկային գործողություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *