Դեկտեմբերի 18-20-ը Անկարայում ընթանում է «Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության» 11-րդ նիստը: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է ՊՆ՝ ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիևը:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Թուրքական պատվիրակությունը ներկայացնում է Թուրքիայի ԳՇ պետի տեղակալ Մեթին Գյուրաքը: Նախատեսված է քննարկել երկկողմ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության և այլ հարցեր:
Նիստի շրջանակներում Քերեմ Վելիևը հանդիպել է նաև Թուրքիայի ԳՇ պետ Յաշար Գյուլլերին:
Նշենք, որ այս ձևաչափով հանդիպումները կրում են ամենամյա պարբերական բնույթ և անկացվում Ադրբեջանում ու Թուրքիայում հաջորդաբար: Օրինակ նախորդ՝ 10-րդ նիստը կայացել էր 2017-ի դեկտեմբերին Բաքվում: