Սամարայի զորավարժարանում պայթյուն է գրանցվել. կան տուժածներ (վիդեո)

Հունիսի 18-ի երեկոյան ՌԴ Սամարայի շրջանի Պրիվոլժյան զինամթերքի փորձարկման պետական զորավարժարանում արկեր են պայթել, որից հետո տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել:

«Ռոսիա 24» հեռուստաալիքն ու ՌԻԱ-Նովոստի լրատվական գործակալությունը հաղորդում են, որ մոտակա բնակավայրերից տարհանվել էր շուրջ 6500 մարդ, դեպքի վայրից հեռացվել է 240 միավոր ռազմական տեխնիկա։

Հրդեհ՝ Սամարայի զորավարժարանում

Հրդեհ Սամարայի զորավարժարանում

Նախնական տեղեկության համաձայն՝ կա մեկ զոհ ու տասնյակ վիրավորներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչն ասել է, որ 11 մարդ է հոսպիտալացվել է, 37-ը բժշկական օգնություն ստանալուց հետո տուն են վերադարձել։ Տուժածներից մեկին էլ հիվանդանոց են հասցրել զրահամեքենայով։

Առողջապահության նախարարության շրջանային ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ ներկայումս բժշկական հաստատություններում կա 10 տուծած. երեքի վիճակը միջին, յոթինը թեթև ծանրության է:

Հրդեհը հաջողվել է տեղայնացնել, սակայն այն վերջնականապես մարելու համար հնարավոր է՝  ևս մի քանի օր պահանջվի։

Պայթյունների հնարավոր պատճառների թվում նշվում  են անտառային հրդեհները, տեխնիկական անսարքությունը, սակայն պաշտոնական վարկածը դեռ չի հրապարակվել։

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *