Բաքվում հանդիպել են ՌԴ ԳՇ պետը և Եվրոպայում ՆԱՏՕ միացյալ ուժերի հրամանատարը

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և Եվրոպայում ՆԱՏՕ միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Քյորթիս Սկապարոտին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

նշվում է, որ երկու կողմերը քննարկել են Եվրոպայի և համընդհանուր անվտանգության խնդիրները։ Ինչպես նաև խոսել են 2019թ․ նախատեսվող օպերատիվ պատրաստության ծրագրերի մասին։

Ըստ աղբյուրի՝ Գերասիմովը նշել է, որ ՆԱՏՕ ուժերի կենտրոնացումը Ռուսաստանի սահմանի մոտ չի նպաստում լարվածության նվազմանը։

Եվրոպայում ՆԱՏՕ միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Քյորթիս Սկավարոտին և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը

Եվրոպայում ՆԱՏՕ միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Քյորթիս Սկավարոտին և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը

Իսկ մինչ երկկողմ հանդիպումը, Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Գերասիմովի և ՆԱՏՕ միացյալ ուժերի հրամանատար Սկապարոտիի պատվիրակությունները առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովի հետ։

Հանդիպումների մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Գերասիմովը Ադրբեջանի նախագահի և ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է Ադրբեջան–Ռուսաստան ռազմական համագործակցությունը և դրա զարգացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ սա ՌԴ ԶՈւ ԳՇ պետի և Եվրոպայում ՆԱՏՕ միացյալ ուժերի գլխավոր հրամանատարի առաջին հանդիպումը չէ, որ կայանում է Բաքվում։ Սկապարոտին և Գերասիմովը հանդիպել էին նաև այս տարվա ապրիլի 19-ին և քննարկել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի գործողությունները եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև իրադրությունը Սիրիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *