Դեկտեմբերին ստոկհոլմյան SIPRI ինստիտուտը հրապարակել է 2017 թ. աշխարհում ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած 100 ընկերությունների ցանկը: Ցուցակում կա 42 ամերիկյան, 10 ռուսական, 2 թուրքական, 3 իսրայելական և 1 ուկրաինական ընկերություն: Միայն ԱՄՆ-ին բաժին է ընկնում զենքի ընդհանուր վաճառքի շուրջ 57 տոկոսը (226.6 մլրդ դոլար):
*Ցուցակում ընդգրկված չեն Չինաստանի ընկերությունները: SIPRI-ն նշում է՝ իրենք հստակ տվյալներ չեն գտել, սակայն չինական 3 ընկերություն կարող է հայտնվել լավագույն տասնյակում: Բացի այդ, նմանատիպ ցուցակները ինչ-որ չափով հարաբերական են, որովհետև ցուցակ կազմողները հիմնականում հիմնվում են միայն բաց աղբյուրների տվյալների վրա:
ՌՈւՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2017 թ. ամենաշատ ռազմական արտադարանք վաճառած 100 երկրի ցանկում կա 10 ռուսաստանյան ընկերություն: Մեծամասամբ դրանք կորպորացիաներ են, որոնց կազմում տարբեր ընկերություններ են: Ռուսաստանին բաժին է ընկել համաշխարհային զենքի վաճառքի 9,5 տոկոսը (37,7 մլրդ ԱՄՆ դոլար):
Վերջին տարում այս ընկերություններում զգալիորեն աճել են ռազմական արտադրանքի վաճառքի ծավալները: SIPRI-ի նախորդ տարվա տվյալներով՝ 2016-ին Ռուսատանի բաժինը եղել է զենքի համաշխարհային վաճառքի 7,1 տոկոսը (26,6 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ 2015 -ին՝ 3,8 տոկոսը:
Առաջին անգամ թոփ տասնյակում տեղ է զբաղեցրել Ս-400 զենիթահրթիռային համալիրներն արտադրող «Ալմազ-Անտեյ» ընկերությունը, որը 2016-ին 13-րդն էր (նախնական հաշվարկով եղել է 24-րդ հորիզոնականում)։ Այս տարին այն 10-րդն է։
«Միավորված ավիաշինական կորպորացիան» այս տարի այն զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը՝ 6 մլրդ 440 մլն դոլարի ռազմական արտադրանքով, որը կազմում է ընկերության ընդհանուր վաճառքի 83 տոկոսը։
Ընկերություն | վաճառք (մլն $) |
14. Объединенная авиастроительная корп. | 6440 |
15. Объед. судостроительная корп. | 4980 |
10. Алмаз-Антей | 8570 |
29. Вертолеты России | 2910 |
23. Тактическое ракетное вооружение | 3170 |
34. Высокоточные комплексы | 2830 |
40. Объед. двигателестр. корп. | 2570 |
66. Уралвагонзавод | 1340 |
52. «Концерн Радиоэлектронные технологии» | 2060 |
47. Russian Electronics | 2140 |
ԹՈւՐՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
100 խոշորագույն ընկերությունների ցուցակում են նաև թուրքական «Ասելսան», «ԹԱԻ», ընկերությունները: «Թուրքական ավիաշինական ընկերությունն» (ԹԱԻ) արտադրում է օրինակ «Աթաք» հարվածային ուղղաթիռը, «Անքա» ԱԹՍ-ն, «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռը։ Այս տարի այն 1 մլրդ 220 մլն ռազմական արտադրանքի վաճառքով զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը և 7 հորիզոնականով բարելավելով դիրքերը: Ընկերությունը բացի այս արտահանել է նաև ոչ ռազմական արտադրանք, որը կազմել է ընդհանուր արտահանման ընդամենը 14 տոկոսը:
Ի դեպ, վերջերս հայտնի էր դարձել, որ ԹԱԻ ընկերությունը կհամագործակցի Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի հետ։
2016-ի համեմատ 7 հորիզոնականով բարձրացել է նաևՀՕՊ, ՌէՊ, հրետանային համակարգեր արտադրող«Ասելսան» ընկերությունը` 1 մլրդ 420 մլն ԱՄՆ դոլարի ռազմական արտադրանքի վաճառքով զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: ԹԱԻ-ի համեմատ՝ «Ասելսանը» ավելի շատ ռազմական արտադրանք է վաճառել՝ ընդհանուր վաճառքի 97 տոկոսը:
Ընկերություն | 2017 (ռազմ., մլն $) | 2016 (ընդհնուր, մլն $) |
---|---|---|
61. Aselsan | 1420 | 1101 |
70. Turkish Aerospace Industries | 1220 | 1028 |
Ամիսներ առաջ Defense News հարթակի հրապարակած TOP 100 ընկերությունների ցանկում կային նաև «ՍԹՄ» և «Ռոքեթսան» ընկերությունները՝ 97-րդ և 96-րդ հորիզոնականներում։
ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
TOP 100 ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում կա իսրայելական 3 ընկերություն, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ, զենք վաճառում նրանց:
Ընկերություն | Եկամուտ (մլն $) |
---|---|
28. Elbit Systems | 3220 |
41. Israel Aerospace Industries | 2480 |
45. Rafael Advanced Defense Systems | 2210 |
Բաց աղբյուրներից հայտնի դարձած տվյալներով՝ նշված 3 ընկերությունները Ադրբեջանին վաճառել են առնվազն հետևյալ զինտեխնիկան՝
- Elbit Systems — Lynx (Լինքս) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 120 մմ տրամաչափի Cardom ականանետներ, ղեկավարման համակարգեր, Hermes 450 և 900 հետախուզական ԱԹՍ-ներ։ Ընկերությունը նաև արդիականացրել է Ադրբեջանի Տ-72 տանկերը:
- Israel Aerospace Industries — Barak-8 ԶՀՀ-ներ, Harop մահապարտ, Heron հետախուզական ԱԹՍ-ներ, Skystar 300 աերոստատներ, Ընկերությունն արդիականացրել է Ադրբեջանի Մի-17 ուղղաթիռները:
- Rafael Advanced Defense Systems — Spike LR հակատանկային հրթիռային համալիրներ:
Հավելենք, որ SIRPI-ի մեկ այլ զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի ներկրումներին բաժին է ընկնում 2013-2017 թթ Իսրայելի արտահանած ամբողջ սպառազինության 13 տոկոսը: Այս ցուցանիշով Ադրբեջանը զիջում է միայն Հնդկաստանին (49 %):
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես գրեթե միշտք աշխարհում խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունն ամերիկյան Lockheed Martin-ն է՝ 44 մլրդ 920 մլն դոլարի ռազմական արտադրանքով: Ընկերության ռազմական արտադրանքի վաճառքն ընդհանուր վաճառքի 88 տոկոսն է:
Երկրորդ հորիզոնականում ամերիկյան մեկ այլ խոշոր խաղացող է՝ Boeing ընկերությունը: Ընկերությունը 2017 թ. վաճառել է 26 մլրդ 930 մլն դոլարի ռազմական արտադրանք, որը սակայն ընդհանուր վաճառքի ընդամենը 29 տոկոսն է։
Լավագույնների տասնյակում են նաև ամերիկյան Raytheon, BAE Systems, Northrop Grumman, General Dynamics ընկերությունները։
Գրաֆիկում ներկայացված է 2017 թ. զենքի համաշխարհային վաճառքի տարաբաշխումն ըստ պետությունների: Թուրքիան «այլ» բաժնում է` Ավստրալիայի, Բրազիլիայի, Կանադայի, Լեհաստանի, Սինգապուրի, Իսպանիայի, Շվեցարիայի, Շվեդիայի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների հետ: Միայն նշված երկրներին բաժին է ընկնում համաշխարհային զենքի վաճառքի 1 %-ից քիչ բաժինը:
Աղյուսակում համեմատված են նաև 2017 և 2016 թվականներին ռազմական նշանակության արտադրանքներից ստացած եկամուտները՝ (SIPRI-ի զեկույցից)
հորիզոնականը
2017 |
ընկերություն |
երկիր |
եկամուտ
2017 թ․ |
եկամուտ
2016 թ․ |
% |
1 | Lockheed Martin | ԱՄՆ | $44,920.00 | $41,468.00 | 8,3% |
2 | Boeing | ԱՄՆ | $26,930.00 | $30,132.00 | -11% |
3 | Raytheon Company | ԱՄՆ | $23,870.00 | $23,393.00 | 2․0% |
4 | BAE Systems | Մեծ Բրիտանիա | $22,940.00 | $22,208.00 | 3․3% |
5 | Northrop Grumman | ԱՄՆ | $22,370.00 | $21,851.00 | 2,4% |
6 | General Dynamics | ԱՄՆ | $19,460.00 | $19,635.00 | -0.9% |
7 | Airbus | Նիդերլանդ–Ֆրանսիա | $11,290.00 | $12,928.00 | -13% |
8 | Thales | Ֆրանսիա | $9,000.00 | $8,420.00 | 6.9% |
9 | Leonardo | Իտալիա | $8,860.00 | $8,781.00 | 0.9% |
10 | Almaz-Antey | Ռուսաստան | $8,570.00 | $7,320.00 | 17% |