Պաշտպանության նախարարության հայտով սեփական օպերացիոն համակարգ է մշակվում, փորձարկումից հետո այն կկիրառվի նախարարությունում։ Այս մասին NEWS.am գործակալությանը հայտնել է ՊՆ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը։
«․․․մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, ինչի տրամաբանության մեջ է նաև սեփական օպերացիոն համակարգ ունենալու գաղափարը»,–մասնավորապես նշել է նա։