Բնակարանի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Նոյեմբերի 20-ին պայթյուն է եղել Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի շենքերից մեկում, ինչի պատճառով փլատակների տակ էին մնացել քաղաքացիներ: Դեպքի մասին հայտնել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ:

Գերմանիայից գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի փոխանցմամբ՝ փլատակների տակ մնացած քաղաքացիների թվում էին նաև երկու զինծառայող:

Պայթյուն Գյանջայի շենքերից մեկում

Պայթյուն Գյանջայի շենքերից մեկում

Նրանից մեկը՝ 1994 թ. ծնված Ջումա Ջումալզադե Սալեհ օղլուն (Cuma Cumalzadə Saleh oğlu) տեղում մահացել է, իսկ 1997 թ. ծնված Օրխան Մամեդով Օքթայ օղլուին (Orxan Məmmədov  Oktay oğlu) տեղափոխել են հիվանդանոց. վիճակը գնահատվում է ծանր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *