Ադրբեջանի խոհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց բյուջեի նախագիծը

Ադրբեջանի խորհրդարանը նոյեմբերի 13–ին առաջին ընթերցմամբ ընդունել է 2019թ․ բյուջեի նախագիծը։ Պաշտպանական ոլորտի ծախսերում ֆիննախարարության հրապարակած նախագծի համեմատ փոփոխություն չկա․ դրանց հատկացվելու է ~3 մլրդ 38 մլն մանաթ։ 

Բյուջեի նախագիծը հրապարակվել է Ադրբեջանի խոհրդարանի պաշտոնական կայքում։

Ըստ բյուջեի նախագծի՝ պաշտպանական ծախսերը 2018թ․ համեմատ ավելանալու են 4,6 տոկոսով (~ 132 մլն մանաթ):  

Ադրբեջանի 2019 թ. պաշտպանական բյուջեն. նախագիծ

Մանաթ Դոլլար
8.2. Պաշտպանություն 3037618152 1786834207
8.2.1. Պաշտպանության ուժեր 1494074656 878867445
8.2.2. Ազգային անվտանգություն 156989306 92346651
8.2.3. Կիրառական հետազոտություններ 2800878 1647575
8.2.4. Այլ 1383753312 813972536

«Այլ» բաժնով 2017 թ. առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվեց, որի զգալի մասը, ինչպես այդ ժամանակ ենթադրել էինք, ուղղվում է զենքի գնումներին, ռազմարդյունաբերական ծախսերին:

Բյուջեի նախագիծը դեռ պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունվի խորհրդրանում, այնուհետև վավերացվի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Միայն նախագահի ստորագրությունից հետո այն կմտնի ուժի մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30–ին Ադրբեջանի ֆինանսների նախարարության հրապարակած 2019թ․ բյուջեի նախագծով 2018թ․ բյուջեի համեմատ աճել է պաշտպանական ուժերի ու ազգային անվտանգության հատկացումները, որոնք ուղղվելու են պաշտպանության նախարարությանը, պետական սահմանապահ ծառայությանը, պետական անվտանգության ծառայության և արտաքին հետախուզության ծառայությանը։ Մյուս բաժինների հատկացումները գրեթե չեն փոխվել։

Հայաստանի 2019թ․ բյուջեի նախագիծը՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *