Տաջիկստանի ռուսական ռազմաբազայում ԻՊ-ն ահաբեկչություն էր պլանավորել

Տաջիկստանում հատուկ ծառայությունները ռուսական 201-րդ ռազմաբազայում և Դուշանբեի ՌԴ ՊՆ դպրոցում ահաբեկչություններ պլանավորած 12 մարդու են ձերբակալել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նշվում է, որ ահաբեկչությունը պլանավորել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորվման պատվերով։ Զինյալները ձերբակալվել են Դուշանբեի հարավ-արևմուտքում՝ բնակարանում։ Պաշտոնական հաստատում չկա։

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201–րդ ռազմաբազայի զինծառայողները պարբերաբար հակաահաբեկչական վարժանքներ են անում՝ պայմանավորված երկրի՝ հարավում Աֆղանստանի հետ սահմանակից լինելով։ Մտահոգություն կա, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալները:

ՌԴ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է Ռուսաստանի և Տաջիկստանի միջև 2004-ին կնքված համաձայանգրով՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։ Այն ՌԴ զինված ուժերի ամենամեծ զորամիավորումն է երկրից դուրս։ Ռազմաբազայում ծառայում է Ռուսաստանի ԶՈւ ավելի քան 7 հազար զինծառայող։

Հավելենք նաև, որ 2012 թվականի հուլիսին Ռուսաստանը մեղադրել էր Տաջիկիստանի իշխանությանը հողի վարձակալության համար ոչ ընդունելի պայմաններ առաջարկելու համար և դադարեցրել ֆինանսավորել 201-րդ ռազմաբազան։ Երկար բանակցություններից հետո երկու պետությունները ստորագրել են համաձայնագիր, որով ՌԴ ռազմաբազան Տաջիկստանում կշարունակի մնալ մինչև 2042 թվականը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *