Հայաստանը չի որոշել գնել շվեդական կործանիչներ․ ուրիշ առաջարկ է քննարկում․ նախարար

Հայաստանը որոշում չունի գնել շվեդական JAS-39 Gripen կործանիչներ։ Առաջարկ կա նաև ուրիշ երկրից, որը լուրջ քննարկվում է։ Այս մասին ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջարկը ռուսական Սու-30 կործանիչների մասին է, նախարարը դրական պատասխանեց՝ ակնարկելով, որ արդեն կողմնորոշվել են, թե ինչ կործանիչ Հայաստանը ձեռք կբերի։

Նրա խոսքով՝ որոշում արդեն կա․ «Մենք շատ մեծ ժամանակ չունենք թարմացնելու մեր ավիապարկը։․․․ Առաջարկությունները, որոնք ստանում ենք, ուսումնասիրում ենք և, համապատասխան գնի, որակի, մատակարարման ժամկետների, որոշումներ կայացնում։»

«Regnum» լրատվակայքը գրել էր, որ Շվեդիան Հայաստանին առաջարկել է  JAS-39 Gripen կործանիչներ գնել:

Նիկոլ Փաշինյանը այս տարվա հունիսի 17-ին Սու-30ՍՄ կործանիչի օդաչուական խցիկում ինքնանկար էր հրապարակել։ Ռազմինֆոն էլ վերլուծել էր, թե «Ի՞նչ կտա մեզ կործանիչ ավիացիան»։

Նիկոլ Փաշինյան, կործանիչ

Նիկոլ Փաշինյան, կործանիչ

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *