ՀԱՊԿ երկրների ղեկավարները գլխավոր քարտուղարի նշանակման որոշումը կկայացնեն դեկտեմբերի 6-ին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երեկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ քննարկվում է պաշտոնի երեք թեկնածու․
- մինչև 2020–ը գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կկատարի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը
- կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը,
- Հայաստանի ներկայացուցչը։
Նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովը ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Պարտականությունները ժամանակավոր ստանձնել է տեղակալ Վալերի Սեմերիկովը։
2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։
Մեղադրանքի առաջադրումը բողոքներ էր առաջացրել կառույցի ներսում, Հայաստանը հայտարարել էր, որ արդեն դիմել է Խաչատուրովին հետ կանչելու համար։
Խաչատուրովը պաշտոնը ստանձնել էր 2017 թվականի մայիսի 2-ին։