Շրջվել է ՊՆ բեռնատար մեքենա. ունենք 4 զոհ և վիրավորներ

Նոյեմբերի 7-ին Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին շրջվել է ՀՀ ՊՆ բեռնատար մեքենա: Վթարից զոհվել են ՀՀ ՊՆ ժամկետային 4 զինծառայողներ, կան նաև վիրավորներ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է զոհերի անունները: Նշվում է, որ լրացուցիչ կհայտնեն նաև վիրավորների մասին:

  • Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
  • Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
  •  Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
  • Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ

Վիրավորները տեղափոխվում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *