ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություն պատգամավոր Գևորգ Գորգիսյանը առաջարկում է երկարաձգել այն օրենքի ժամկետը, որով Հայաստանից դուրս գտնվող, պարտադիր զինծառայություն չանցած 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները կարողանում են տույժի դիմաց ազատվել քրեական հետապնդումից:
Այսպիսով, օրենքի գործողության ժամկետը առաջարկվում է երկարաձգել մեկ տարով՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Այսինքն, քրեական հետապնդումից կկարողանան ազատվել նրանք, որոնց 27 տարին լրացել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կառավարությունը օրինագիծը քննարկելու է նոյեմբերի 8-ին։
Անցած տարի օրենքի ժամկետը նույնպես երկարաձգվել էր, սակայն ի սկզբանե պաշտպանության նախարարությունը առաջարկել էր օրենքում ամրագրել հոդված, որով օրենքի ժամկետը այլևս հնարավոր չի լինի փոփոխել-երկարաձգել: Առաջարկը չէր ընդունվել, որովհետև այն սահմանափակում էր պատգամավորների ու կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու սահմանադրական իրավունքը:
Նշենք, որ փոփոխությունների այս օրինագծով նույնն է մնում տույժի վճարման ժամկետը։ Այսինքն, 27 տարին մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը լրացածները իրավունք կունենան գումարը վճարել և քրեական հետապնդումից ազատվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, ոչ ավելի ուշ։
Սա ներդրվել էր որպես զգուշացում ներկայում խուսափել պատրաստվողների համար, որպեսզի նրանք «հույս չունենան»՝ հետագայում գումարի դիմաց խուսափել ծառայությունից:
Զինծառությունից խուսափածները քրեական հետապնդումից ազատվում են ամեն զորակոչի համար 200 հազար դրամի դիմաց