Վիետնամի պատվիրած 64 միավոր Տ-90Ս և Տ-90ՍԿ տանկերի մեծ մասը արդեն մատակարարված է։ Այս մասին հայտնել է «Ռոստեխ» կորպորացիայի ներկայացուցիչ Վիկտոր Կլադովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ։
2017-ի հուլիսին հայտնի էր դարձել, որ Վիետնամին վաճառվելու է 64 միավոր Տ-90Ս/ՍԿ տանկ: Պայմանագիրը նախատեսվում էր իրականացնել 2017 թվականի ընթացքում:
Այս տարվա սեպտեմբերի վերջին «Ուրալվագոնզավոդ» հրավիրված 13-ամյա «կոնստրուկտորի» մասին պատմող ռեպորտաժում երևանցող տանկերի վրայի նշումներից baodatviet.vn կայքի հոդվածագիրը ենթադրել էր, որ Վ տառով նշված տանկերը Վիետնամին են մատակարարվելու։
Տ-90Ս տանկը Տ-90-ի արտահանվող տարբերակն է: Տ-90 տանկը Տ-72 տանկի արդիականացումն է ու հիմնական բնութագրերով նման է Տ-72-ին։ Այն ռուսական սպառազինության է ընդունվել 1992-ին:
Տանկի վրա տեղադրված են 125 մմ 2Ա46Մ5 (արդիականացված 2Ա46) հարթափող թնդանոթ, ինչպես նաև թնդանոթին կցված ՊԿՏ 7,62 մմ ու զենիթային 12,7 մմ ՆՍՎՏ կամ «Կորդ» գնդացիրներ։
Տանկն ունի 1000 ձիաուժ հզորությամբ Վ-92 շարժիչ, այն անցանելիության չափորոշիչներով ոչնչով չի գերազանցում Տ-72 տանկերին։
Բացի Ռուսաստանից, Տ-90 տանկեր կան Հնդկաստանի, Ալժիրի, Թուրքմենստանի, Իրաքի, Սիրիայի, Ուգանդայի, նաև Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ: Ընդ որում՝ Ադրբեջանը տանկի ամենախոշոր օպերատորներից է։