Նոյեմբերի 6-ին Ադրբեջանում մեկնարկել է Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի դատավարությունը, ում ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրը «դիվերսանտ»:
Գործը Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում է: Ադրբեջանական կողմը Կարեն Ղազարյանին դեմ մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի ՔՕ 5 բաժնով. ընդհանուր՝ 13 հոդվածներով:
- «Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ»
- «Տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ»
- «Հանրային անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ»
- «Սահմանադրական կարգի և պետանվտանգության դեմ հանցագործություններ»
- «Կառավարման կարգի դեմ հանցագործություններ»
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր՝ իբրև թե Ղազախի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձերբակալել է հայ դիվերսանտի: Այնուհետև պարզ դարձավ, որ գերեվարվածը սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանն է:
ՀՀ ՊՆ-ից հայտարարեցին, որ քաղաքացին չի ծառայում և երբեք չի ծառայել հայկական զինված ուժերում: