ԱՄՆ-ի՝ Սիրիայի ապստամբներին զինելու մտադրությունը ճիշտ է. Շիմոն Պերես

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ Սիրիայի ապստամբներին զինելու մտադրությունը ճիշտ է։

Շիմոն Պերես

Շիմոն Պերես

Չնայած շատ իսրայելական քաղաքական գործիչներ կարծում են, որ ԱՄՆ-ի մտադրությունը զինելու օրեցօր ավելի արմատական դարձող սիրիական ընդդիմությանը ի վերջո շրջվելու է Իսրայելի դեմ, Պերեսը կողմնակից է ԱՄՆ-ի որոշմանը։ Նախագահը կարծում է, որ ԱՄՆ-ը այլ տարբերակ չուներ, քանի որ սիրիական ճգնաժամը վերածվում է երկու գերտերությունների միջև հակամարտության։

Հարցազրույցի ժամանակ Պերեսը նշել է, որ Իսրայելը միայնակ չի կարողանա դիմագրավել Իրանի միջուկային հնարավորություններին, և իսրայելական կողմին անհրաժեշտ է խաղաղություն հաստատել պաղեստինցիների հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը անցած շաբաթ մտադրություն է հայտնել զինել սիրիական ապստամբներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *