Օրվա ամփոփում. Թուրքիան ուժեղացնում է ՀՕՊ-ը: Ադրբեջանում զինվոր է զոհվել

ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են ԼՂՀ: Թուրքիան խոսում է հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու մասին: Ադրբեջանում զինվոր է մահացել` զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով:

Այսպիսով, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովը և գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանը Ստեփանակերտոմ հանդիպել են Բակո Սահակյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ. քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:

Թուրքիան ուժեղացնում է հակաօդային պաշտպանությունը` ՆԱՏՕ-ի` հակահրթիռային պաշտպանության կայանները Թուրքիայում տեղակայելու առնչությամբ Ռուսաստանի ու Իրանի  զգուշացումներից հետո:

Ադրբեջանի բանակում զինվորը զոհվել է զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով, որի արդյունքում փամփուշտը փողում պայթել է:

Մամուլն այսօր էլ էր գրում Իրանի զորքերի` մարտական պատրաստվածության բերվելու մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *