Արբանյակային կապի ղեկավարման կայան Ադրբեջանի բանակում

Ադրբեջանի բանակում գործում է արբանյակային կապի ղեկավարման կենտրոն: Այն հագեցած է թուրքական ռազմարդյունաբերական Aselsan ընկերության արտադրանքով և տեխնոլոգիայով:

Նոյեմբերի 2-ին այդ կենտրոն է այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ում ծանոթացրել են տեխնիկային և գործունությանը: Այցից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի ՊՆ-ն:

Aselsan ընկերության արբանյակային կապի, ղեկավարման կայան

Aselsan ընկերության արբանյակային կապի, ղեկավարման կայան

Նկատվում է, որ կենտրոնը հագեցած է Aselsan ընկերության արտադրության կապի և արբանյակային կապի ու ղեկավարման միջոցներով:

Նշվում է, որ կենտրոնը հիմնականում գործում է ադրբեջանական պետական «Ազերկոսմոս» ընկերության արբանյակի միջոցով:  Նշենք, որ ընկերությունը ներկա պահին ունի գործող երկու արբանյակ (Ազերսփեյս 1, և 2 հայտնի են նաև, որպես Africasat-1a և  Intelsat 38): Երկրորդը ուղեծիր ուղարկվեց այս տարի:

Համալիրը նախատեսված է արբանյակային կապի միջոցով ադրբեջանական ստորաբաժանումների միջև տվյալների փոխանակումը ապահովելու համար:

Կենտրոնի տարածքում գործում է նաև հաղորդակցման միջոցների սպասարկման և վերանորոգման ստորաբաժանում, ինչպես նաև պահեստ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *