Պուտինը և Օբաման համաձայնության չեն եկել Սիրիայի շուրջ

Հունիսի 17-ին Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննարկել են Սիրիայի հարցը։

 ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

 

Ռուսաստանի նախագահը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները Սիրիայի հարցի շուրջ չեն համընկնում, սակայն երկու երկրներն էլ ցանկանում են դադարեցնել հակամարտությունը կողմերի միջև։
Օբաման իր խոսքում նշել է, որ երկու առաջնորդները տարբեր հեռանկարներ են տեսնում Սիրիայի հետ կապված, սակայն նրանք ցանկանում են պաշտպանել Սիրիան քիմիական զենքի օգտագործումից։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ երկու պետությունները կաշխատեն հակամարտող կողմերին Ժնևում կայանալիք բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել։
«Մենք ցանկանում ենք լուծել խնդիրը քաղաքական միջոցներով, եթե հնարավոր է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Այսպիսով, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ Սիրիայի հարցի կարգավորման հարցում։ ԱՄՆ-ը մտադիր է զինել Սիրիայի ապստամբներին, իսկ Ռուսաստանը հայտարարում է, որ Սիրիայի կառավարական ուժերին իր զենքի վաճառքը օրինական է։ Արդեն երկու տարի ընթացող սիրիական քաղաքացիական պատերազմը շուրջ 93.000 մարդու կյանք է խլել՝ համաձայն ՄԱԿ-ի վերջին տվյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *