Զորավարժություններ Ադրբեջանի ԶՈւ 1-ին կորպուսում

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժություններ են անցկացվել երկրի ԶՈւ բանակային միավորումներից մեկում: Զորավարժությանը ներգրավվել են զորային ավիացիա, մոտոհրաձգային ստորաբաժանումներ ևն:

Կից հրապարակված տեսանյութից երևում է, որ զորավարժությանը ներգրավվել են Դ-20, Դ-30 հաուբիցներ, 120 մմ տրամաչափի «Սանի» ականանետեր, ՏՕՍ-1Ա ծանր հրանետ, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, Տ-72 տանկեր, Մի-35 և Մի-8/17 ուղղաթիռներ:

ՏՕՍ-1Ա ծանր հրանետ. 2018/10/30

ՏՕՍ-1Ա ծանր հրանետ. 2018/10/30

Դատելով հրապարակումից՝ զորավարժությունը ընթացել է հարձակողական սցենարով, ըստ որի՝ հրետանային պատրաստությունից հետո տանկային ստորաբաժանումները հետևակի մարտական մեքենաների հետ միասին անցնում են գրոհի՝ ճակատի երկայնքով:

Զորավարժություններ Ադրբեջանի ԶՈւ 1-ին ԲԿ-ում. 2018/10/30

Զորավարժություններ Ադրբեջանի ԶՈւ 1-ին ԲԿ-ում. 2018/10/30

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *