2018-ին Ռուսաստանում կանխվել է 15 ահաբեկչություն․ Պուտին

2018-ի ինը ամսում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը կանխել է ահաբեկչական ուղղվածության 26 հանցագործություն, որից 15-ը ահաբեկչություն։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

2017-ի մարտի տվյալներով մեկ տարում Ռուսաստանի ազգային գվարդիան Հյուսիսային Կովկասում ոչնչացրել էր 125 զինյալի և նրանց 300 ճամբար, չեզոքացրել էր Ռուսաստանում գործող 80 զինված խմբավորում, ձերբակալել՝ 15 հազարից ավելի մարդու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2017 թ. մարտին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել էր, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում է Ռուսաստանի շուրջ 2000-2500 քաղաքացի:

Այս մասով տվյալները միշտ էլ հակասական են եղել. 2017 թ. փետրվարին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Սիրիայում զինյալների կողմից իրենց 4000 քաղաքացի է կռվում:

Ամեն դեպքում պարզ է, որ 2011 թ. սկսած Ռուսաստանի առնվազն մի քանի հազար քաղաքացիներ անդամակցել են հատկապես Սիրիայում գործող ահաբեկչական, զինյալ խմբավորումների: Ռուսաստանը հենց նշվածը, ինչպես նաև նրանց վերադարձի վտանգն էր նշում որպես Սիրիայում ռազմագործողություն սկսելու հիմնական պատճառներից մեկը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *