Ադրբեջանի ԳՇ պետը Իսրայելում հանդիպել է իր պաշտոնակցին

Հոկտեմբերի 24-ին Իսրայելի բանակի գլխավոր շտաբում ընդունել են Ադրբեջանի ՊՆ առաջին տեղակալ – ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովին: Այս մասին հայտնում է Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը:

Ընդունելության մասին հայտնել է նաև Ադրբեջանի ՊՆ-ն: Բացի պրոտոկոլային հայտարարություններից տեքստում այլ մանրամասներ չկան: Նախօրեին Սադիկովին էր ընդունել նաև Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Սադիկովը Իսրայել է մեկնել Իսրայելի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Գադի Այզենկոտի հրավերով: Սադիկովը պետք է այցելի նաև պաշտպանության ոլորտի մի քանի ընկերություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *